Seasonal Pick
Cities
Միստիկ Կուտնա Հորա
Միստիկ Կուտնա Հորա
Մեկ օրվա ընթացքում բացահայտեք Չեխիայի ամենատպավորիչ պատմական քաղաքներից մեկը՝ Կուտնա Հորան։ Այստեղ միջնադարյան փողոցները, գոթական տաճարները, հին արծաթի հանքերի պատմությունն ու խորհրդավոր մարդկային ոսկորներով եկեղեցին միավորվում են մեկ յուրահատուկ ճանապարհորդության մեջ։

Այս Շրջայցը Ձեզ Համար է Եթե՝
🏛️ Ցանկանում եք Պրահայից մեկ օրով դուրս գալ և բացահայտել Չեխիայի պատմական քաղաքներից մեկը
🕯️ Հետաքրքրված եք խորհրդավոր, անսովոր և տպավորիչ վայրերով
⛪ Սիրում եք միջնադարյան ճարտարապետությունն ու գոթական տաճարները
🪙 Ցանկանում եք իմանալ, թե ինչպես է արծաթի արդյունահանումը Կուտնա Հորան դարձրել Չեխիայի ամենահարուստ քաղաքներից մեկը
🚶♀️ Ցանկանում եք քաղաքը բացահայտել գեղեցիկ և մտածված երթուղով՝ առանց ինքներդ ծրագիր կազմելու
Ամբողջական Ծրագիրը
🕯️ Սեդլեցի Ոսկորներով Եկեղեցի (Sedlec Ossuary)
⛪ Սուրբ Բարբարայի տաճար (Chrám svaté Barbory)
🏘️ Կուտնա Հորայի պատմական կենտրոն (Historické centrum Kutné Hory)
What's Covered
Inclusions
Անձնական զբոսավարի ուղեկցություն ամբողջ շրջայցի ընթացքում
Նախապես մշակված ամբողջական երթուղի
Ծրագրում ներառված պատմական վայրերի և տեսարժան կետերի ներկայացում
Ձեր հարցերի պատասխաններ և անհատական մոտեցում
Ժամանակ՝ լուսանկարների և քաղաքի մթնոլորտը վայելելու համար
Exclusions
Հասարակական տրանսպորտի ծախսերը․ մետրոյի մեկ ուղևորության արժեքը՝ 39 CZK, ներառված չէ շրջայցի արժեքի մեջ։
Թանգարանների, և վճարովի տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (եթե ցանկանում եք մուտք ունենալ պետք է նախապես տեղեկացնել)
Անհատական տեղափոխման ծառայությունը՝ հյուրանոցից կամ այլ վայրից։ Այն հնարավոր է կազմակերպել նախապես պայմանավորվելու դեպքում և հաշվարկվում է առանձին։
Արժեքը սկսվում է
1500Kč | 60 € / ժամ
Տևողություն
3 Ժամ
Ուղղություն
Կուտնա Հորա
Խմբի քանակը
Առավելագույնը 10 Անձ
Հարցերի կամ այցի ամրագրման համար՝



You Might Also Love


